Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N ԱՏ-30122020-04-0218 տեղեկանքը և Փարաքար համայնքի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և ընդհանուր բաժնի զեկուցագիրը. համայնքի ավագանին որոշում է` 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող 04-094-0096-0004 կադաստրային ծածկագրով 0.00115 հա հողամասը ճանաչել համայնքային սեփականություն, քանի որ հողամասը փոխանցվել էր որպես անհայտ քաղաքացու սեփականություն և հողամասի նկատմամբ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |