Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի կողմից տրված զեկուցագիրը և Փարաքար համայնքի ղեկավարի առաջարկությունը. համայնքի ավագանին որոշում է` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի անապահով բնակիչների նկատմամբ սահմանել տույժերի գծով արտոնություններ` ազատել գույքահարկի և հողի հարկի գծով հաշվարկված տույժերից 287037 (երկու հարյուր ութսունյոթ հազար երեսունյոթ) ՀՀ դրամ գումարի չափով: |