Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2025 թվականի հուլիսի 21-ին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացի Կարեն Ժիրայրի Բադալյանի 2025 թվականի հունիսի 23-ի N 2973 դիմումը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող` Կարեն Ժիրայրի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-094-0560-0006 կադաստրային ծածկագրով, 0,2 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նշանակությունը փոփոխել` որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ արտադրական օբյեկտների՝ հետագայում մրգերի չորացման արտադրամաս կառուցելու համար:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |