Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի <<Փարաքար համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին>> N 15-Ն որոշմամբ և հիմք ընդունելով սեփականատեր Սարգիս Խաչիկի Ղազարյանի դիմումը. համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն՝ Փարաքարի գլխավոր հատակագծում կատարելու հետևյալ փոփոխությունը. ա) Սարգիս Խաչիկի Ղազարյանին սեփականությունը հանդիսացող Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող 04-094-0562-0031 կադաստրային ծածկագրով 0.1622 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (հողատեսքը՝ խաղողի այգի, վարելահող) նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրի՝ բնակելի կառուցապատման՝ բնակելի տուն և օժանդակ շինություններ կառուցելու նպատակով: 2. Առաջարկել համայնքի ղեկավարին (Ս. Վարդանյան) սահմանված կարգով իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթները: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |