Այսօր: Շաբաթ, 2 Օգոստոսի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 17
 

Զեկ. ԱՆՅՈՒՏԱ ՍԱՖԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ մասով, 685-րդ հոդվածի 1-ին մասով, 687-րդ և 689-րդ հոդվածներով և  հիմք ընդունելով <<Նշան և Աիդա Կարայանների անվան>> Փարաքարի կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի 2025 թվականի հուլիսի 25-ի արձանագրության քաղվածքը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքին սեփականության իրավունքով պատկանող Փարաքար գյուղի Ի.Գասպարյան փողոց թիվ 2 հասցեում գտնվող 04-094-0063-0005-001 կադաստրային ծածկագրով դպրոցի շենքը՝ 1642,22 քառակուսի մետր մակերեսով  (անշարժ գույքի իրավունքի պատական գրանցման թիվ 24062025-04-0080 վկայականը, տրված 2025 թվականի հունիսի 24-ին) անհատույց օգտագործման իրավունքով, 20 (քսան) տարի ժամկետով տրամադրել <<Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն>> գիտակրթական հիմնադրամին (պետական գրանցման համարը՝ 222.160.00574, գրանցման ամսաթիվը՝ 2006 թվականի փետրվարի 20, ՀՎՀՀ 05532905):

2. <<Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն>> գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:

3. Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրից ծագող իրավունքները ներկայացնել պետական գրանցման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՅՈՒՏԱ ՍԱՖԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner