Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով Ժենյա Հովսեփի Գրիգորյանի 2023 թվականի օգոստոսի 30-ի N 3675 դիմումը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2023 թվականի հունիսի 22-ի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-2206023-04-0021 և 2023 թվականի հուլիսի 4-ի N Կ-04072023-04-0007 որոշումները. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 6-ի «Հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» թիվ 26-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) Որոշման 1-ին կետում «Փարաքար համայնքի Մերձավան գյուղում Ժենյա Հովսեփի Գրիգորյանին» բառերից հետո լրացնել «(2/3), Անուշ Գևորգի Քարտաշյանին (1/6) և Արթուր Գևորգի Քարտաշյանին (1/6) ընդհանուր բաժնային,» բառերով,
2) Որոշման 1-ին կետում «ընդլայնման նպատակով օտարելու Ժենյա Հովսեփի Գրիգորյանին» բառերից հետո լրացնել «,Անուշ Գևորգի Քարտաշյանին և Արթուր Գևորգի Քարտաշյանին :» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |