|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 ապրիլի 2021 թվականի N 25-Ա |
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով համասեփականատեր Մելիքսեթ Վանուշի Առաքելյանի 2021 թվականի ապրիլի 12-ի դիմումը. համայնքի ավագանին որոշում է` 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում Սուսաննա Վանուշի Առաքելյանին և Մելիքսեթ Վանուշի Առաքելյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 04-094-0505-0005 կադաստրային ծածկագրով 0.1347հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ 2-րդ կարգի խաղողի այգու, նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հող, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |
Կողմ -8 ԱՂԵԿՅԱՆ ՌՈՒԲԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԵՐԵՄՅԱՆ ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|