Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2025 թվականի հունիսի 2-ին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացի Տիգրան Լևոնի Մկրտչյանի 2025 թվականի հունվարի 27-ի N 0297 դիմումը,Փարաքար համայնքի ավագանու քաղաքաշինության, հողօգտագործման և անշարժ գույքի հարցերի մշտական գործող հանձնաժողովի դրական եզրակացությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող` Տիգրան Լևոնի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-094-0563-0012 կադաստրային ծածկագրով, 0,24 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նշանակությունը փոփոխել` որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում սառնարանային տնտեսություն կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից