Այսօր: Ուրբաթ, 6 Հունիսի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 3
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԱԿՈԲ ՄԻՔԱԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 610-րդ, 612-րդ և 616-րդ հոդվածներով, և հիմք ընդունելով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի՝ 12.05.2025 թվականի N09/10280-2025 գրությունը և Փարաքար համայնքի ղեկավարի առաջարկությունը՝Փարաքար համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության  Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականությունը հանդիսացող, Բաղրամյան գյուղում գտնվող Բաղրամյանի վարչական ղեկավարի նստավայրում (հիմք սեփականության իրավունքի  վկայական 2657881, տրված՝ 10 հունիսի 2011 թվականին ) առկա 1/մեկ/ աշխատասենյակը՝ 24.4 քառակուսի մետր  ընդհանուր մակերեսով, մեկ տարի ժամկետով, ամսական 150.000 / մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ վարձավճարով  վարձակալության իրավունքով  ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ տրամադրելու առաջարկին։

2. ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության  էկոնոմիկայի նախարարության հետ, մեկ տարի ժամկետով կնքել գույքի վարձակալության պայմանագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՆՅՈՒՏԱ ՍԱՖԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱԿՈԲ ՄԻՔԱԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner