Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված 2024 թվականի հուլիսի 12 -ին «Ավագ Ավագյան Գագիկի » անհատ ձեռնարկատիրոջ կողմից և հողամասի սեփականատեր Բարսեղ Վանիկի Բարսեղյանի 2025 թվականի մայիսի 6-ի N 2023 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Բարսեղ Վանիկի Բարսեղյանին և Հրանտ Վանիկի Բարսեղյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 04-065-0050-0001 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին (առանձնացվող մաս 1) 0.06 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան , Մասիսի փողոց, 2-րդ նրբանցք, N 1 բնակելի տուն:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (առանձնացվող մաս 2) 0.0355 հեկտար մակերեսով հողամասին հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, Մասիսի փողոց, 2-րդ նրբանցք , N 1/1 բնակելի տուն:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: