Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ԽԱՉՎԱՀԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի փետրվարի 3-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եցրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 29-ին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքները (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրեր՝ 2024A2LRKY և 2024WELLW8), հողամասի համասեփականատեր Պարգև Բալասանի Մարտոյանի և մյուսների 2025 թվականի փետրվարի 6-ի N 566 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող՝ Պարգև Բալասանի Մարտոյանին, Վարդուհի Պարգևի Մարտոյանին, Գարիկ Պարգևի Մարտոյանին, Նաիրա Պարգևի Մարտոյանին և Գագիկ Պարգևի Մարտոյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0021-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 61.5 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 10.5 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 2.8 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 3.9 քառակուսի մետր արտաքին մակերեսով խորդանոցը, 5.4 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 1.8 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 9.8 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 11.6 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, 4.9 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, 4.4 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, 2.2 և 0.2 քառակուսի մետր մակերեսներով ընդհանուր օգտագործվող պարիսպները՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Արսեն Մելքոնյան Արթուրի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան համար կազմում է 2316 Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քառակուսի մետր խորդանոցի, ծածկերի և պարիսպների համար կազմում է 1389.6 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 222 336 (երկու հարյուր քսաներկու հազար երեք հարյուր երեսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Հողամասի կողմ 1-ին 0.02464 հեկտար մակերեսով, որից 0.00454 հեկտար մակերեսով հողամասը հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն, հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Այգեստանի փողոց, 2/2 բնակելի տուն (ծածկագիր՝ 04012P6A58VQ):
4. Նույն հողամասի կողմ 2-ին 0.07964 հեկտար մակերեսով, որից 0.00454 հեկտար մակերեսով հողամասը հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն, հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Այգեստանի փողոց, 2/1 բնակելի տուն (ծածկագիր` 040129L2WZJM):
5. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Փարաքար գյուղի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
6. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: