Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի համասեփականատեր՝ Ռադիկ Վազգենի Փայտյանի 2025 թվականի հոկտեմբերի 24-ի N 5300 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Ռադիկ Վազգենի Փայտյանին և մյուսներին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 04-065-0062-0070-025 կադաստրային ծածկագրով բնակարանի առկա՝ մարզ Արմավիր, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, Երևանյան փողոց, 14 շենք, 25 բնակարան հասցեն փոփոխել և տրամադրել նոր հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, Երևանյան խճուղի, 15 շենք, 25 բնակարան:
2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: