Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Փարաքար համայնքի ղեկավարի առաջարկությունը. համայնքի ավագանին որոշում է` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչներ Գոհարիկ Դմիտրովի Սահակյանի նկատմամբ սահմանել տույժերի գծով արտոնություններ` ազատել գույքահարկի գծով հաշվարկված տույժերից 80 449 (ութսուն հազար չորս հարյուր քառասունինը) ՀՀ դրամ գումարի չափով և Ելենա Աղվանի Մնացականյանի նկատմամբ սահմանել տույժերի գծով արտոնություններ`ազատել հողի հարկի գծով հաշվարկված տույժերից 36 947 (երեսունվեց հազար ինը հարյուր քառասունյոթ) ՀՀ դրամ գումարի չափով, ընդամենը 117 396 ՀՀ դրամ: |