Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով քաղաքացի Սերգեյ Ասլանի Մակոյանի լիազորված անձ Ռոստամ Մհերի Խուդոյանի 2025 թվականի օգոստոսի 13-ի թիվ 4033 դիմումը․ որոշում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արևաշատ համայնքի ղեկավարի 2018 թվականի սեպտեմբերի 12-ի «Հողամասի անհատույց սեփականության տրամադրման և բնակելի տան ու բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունների նկատմամբ գույքային իրավունքները վերականգնելու մասին» թիվ 28 որոշումը։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: