Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ, 14-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով 2022 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի մրցութային հանձնաժողովի ձևավորման նպատակով համակարգչում զետեղված թեկնածուների պատահական ընտրության մասին թիվ 1 արձանագրությունը»` որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի 2022 թվականի սեպտեմբերի 30-ին թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի կազմը` համաձայն որոշման NN 1-5 հավելվածների:
2. Սահմանել, որ համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հաստատված կարգի համաձայն:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: