Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Փարաքար համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու վերաբերյալ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանին 2018 թվականի մայիսի 2-ի դիմումը, համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն՝ Փարաքար համայնքի գլխավոր հատակագծում կատարելու հետևյալ փոփոխությունները. 1) Փարաքարի համայնքում գտնվող 04-094-0557-0003 կադաստրային համարով Գագիկ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող 0.2376 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (խաղողի այգի) նպատակային նշանակությունը փոխել, որպես բնակավայրի հասարակական կառուցապատման հող՝ հետագայում հեղուկ գազի լիցքավորման և ավտոլվացման կետ կառուցելու նպատակով: 2. Հողամասը կառուցապատել՝ համաձայն հաստատված կառուցապատման սխեմայի : 3. Առաջարկել համայնքի ղեկավարին (Ս. Վարդանյան)՝ սահմանված կարգով իրականացնելու սույն որոշումից բխող իրավական գործառույթներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |