Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի փետրվարի 13-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 18-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024CAGMLG), հողամասի համասեփականատեր Նորիկ Պարույրի Հարությունյանի և մյուսների 2025 թվականի մարտի 19-ի N 1367 դիմումը. որոշում եմ՝
1.Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Հ. Բաղրամյան փողոց թիվ 29 հասցեում գտնվող, Նորիկ Պարույրի Հարությունյանին, Աննա Խաչատուրի Հարությունյանին, Հասմիկ Նորիկի Հարությունյանին, Լուսինե Նորիկի Հարությունյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0011-0004 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 18.9 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 74.7 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը, 10.7 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան 1-ին հարկի,բնակելի տան 2-րդ հարկի համար կազմում է 2316 Հայստանի Հանրապետության դրամ, 1 քառակուսի մետր անասնաշենքի համար կազմում է 1389.6 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա գումարը կազմում է 231646.32 (երկու հարյուր երեսունմեկ հազար վեց հարյուր քառասունվեց Հայաստանի Հանրապետության դրամ երեսուներկու լումա )Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: