Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ և 19-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության 2023 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 27.4/50134-2023 պետական փորձագիտական եզրակացությունը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է․
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերն ըստ գոտիների՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ 1-ին գոտու մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բոլոր այն փողոցները և փողոցների մուտքերը, որոնք գտնվում են Մ5 մայրուղու վրա: 2-րդ գոտում ներառվում են այն փողոցները, որոնք հանդիսանում են միջհամայնքային ճանապարհներ:
3-րդ գոտում ներառվում են բոլոր այն փողոցները, որոնք ներառված չեն 1-ին և 2-րդ գոտիների մեջ: 3. Սահմանել, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում 2024 թվականի տեղական տուրքերի համար, բացառությամբ սույն որոշման հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 8-րդ կետերով սահմանված տեղական տուրքերի, ըստ գոտիների կիրառվում են հետևյալ գործակիցները․ 1-ին գոտու համար 1 գործակից, 2-րդ գոտու համար 0․75 գործակից, 3-րդ գոտու համար 0․5 գործակից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: