Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 1-ին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացի Արմեն Սարգսի Ստեփանյանի 2025 թվականի օգոստոսի 28-ի N 4306 դիմումը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ գյուղում գտնվող` Արմեն Սարգսի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-026-0015-0001 կադաստրային ծածկագրով, 0,13 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նշանակությունը փոփոխել` որպես արդյունաբերական,ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում ջերմոց և տնտեսական շինություն կառուցելու համար:
- Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|