Այսօր: Երեքշաբթի, 1 Ապրիլի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 253
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



27 մարտի 2025 թ.

ԱՆԱՀԻՏ ՑՈԼԱԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ԷԴՈՒԱՐԴ ԻՇԽԱՆԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ԻՆԺԵՆԵՐԻՆԳ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 30-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 30-ին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 30102024-04-0017 վկայականը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2025 թվականի փետրվարի 20-ի թիվ 01/7/01260-2025 գրությունը, հողամասի համասեփականատերերի կողմից տրված լիազորագրերը, քաղաքացի Լևոն Դավթի Թովմասյանի 2024 թվականի նոյեմբերի 7-ի N 6409 դիմումը. որոշում եմ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Երևանյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող, Անահիտ Ցոլակի Մանուկյանին և Էդուարդ Իշխանի Թովմասյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0099-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, հողամասի վրա կառուցված՝ 177.72 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 12.14 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, մեկ ինքնակամ բացված պատուհանը և մեկ ինքնակամ բացված դուռը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի «Մելկար» սահմանափակ պատասխանատվությանբ ընկերության կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան համար կազմում է 2316 Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քառակուսի մետր մակերեսով պարսպի համար կազմում է 1389.6 Հայաստանի Հանրապետության դրամ, յուրաքանչյուր մեկ ինքնակամ բացվածքի համար կազմում է 2316 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 433 102 (չորս հարյուր երեսուներեք հազար մեկ հարյուր երկու) Հայաստանի Հանրապետության դրամ:

3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԳ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner