Ղեկավարվելով «Տեղական ինքանկառավարման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով սոցիալական հանձնաժողովի 2018 թվականի հոկտեմբերի 3-ի արձանագրությունը, Հայաստան ԴՈՍԱԱՖ հասարակական կազմակերպության <<Էջմիածնի ավտոդպրոց>> ՍՊԸ-ի 2018 թվականի օգոստոսի 1-ի գրությունը, սեփական լիազորություների շրջանակներում .համայնքի ղեկավարի առաջարկությունը.համայնքի ավագանի որոշում է՝ 1. Ցուցաբերել 340 171 (երեք հարյուր քառասուն հազար հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ , որից
ա)136.871 (մեկ հարյուր երեսունվեց հազար ութ հարյուր յոթանասունմեկ ) ՀՀ դրամ համայնքի բնակիչներին, որպես հողի հարկի գծով արտոնությունների տրամադրում՝ համաձայն հավելվածի N 1-ի, որոնց հողերը գտնվում են <<Ռապս>> կոչվող հողատարածքում, որտեղ կոյուղաջրերը առաջացրել են ճահիճ և հնարավոր չի այն մշակել:
բ) Համայնքի անապահով բնակիչների ցուցաբերել 100 000 (մեկ հարյուր հազար)ՀՀ դրամ օգնություն՝ համաձայն հավելված N 2-ի:
գ) Հայաստանի ԴՕՍԱԱՖ հասարակական կազմակերպության <<Էջմիածնի>> ավտոդպրոց ՍՊԸ-ում սովորող Փարաքար համայնքի զինակոչիկներին ցուցաբերել 78 300 (յոթանասունութ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ օգնություն՝ համաձայան N 3-ի, որպեսզի ապահովվի նրանց անվճար երթևեկությունը դեպի Էջմիածին քաղաք և հակառակը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |