Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Փարաքար համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Անյուտա Սաֆարյանի 2025 թվականի հունիսի 4 թիվ 2604 դիմումը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներ ստեղծելու և դրանց անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 30-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 1-ին կետում «Վալոդյա Գրիգորյան» բառերի փոխարեն կարդալ «Անյուտա Սաֆարյան»,
2) 2-րդ կետում «Անյուտա Սաֆարյան» բառերի փոխարեն կարդալ «Վալոդյա Գրիգորյան»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |