Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 2
 

Զեկ. ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության   քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության 2018 թվականի  մարտի 29-ի  N 346-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքում  գտնվող  հիմնական դպրոցի շենքը նվիրաբերելու մասին.  համայնքի  ավագանի որոշում  է՝

1.              Ընդունել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի  Փարաքար համայնքում գտնվող  968.2 քառակուսի մետր մակերեսով դպրոցի շենքը, 87.8 քառակուսի մետր  մակերեսով  կաթսայատունը, 20.2 քառակուսի մետր մակերեսով  պահեստը և 4.0 քառակուսի մետր   մակերեսով զուգարանը,  ինչպես նաև դրանց  օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.43 հեկտար մակերեսով  հողամասը ( անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 737130, տրված 2002 թվականի  սեպտեմբերի 24-ին)՝ 2017 թվականի  հոկտեմբերի 23-ի դրությամբ 41 530 000 դրամ  գնահատված արժեքով ( ներառյալ հողոմասի կադաստրային արժեքը) նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքին՝ շենքում  ինֆորմացիոն տեխնելոգիաների կենտրոն  հիմնելու նպատակով:

2.               Համայնքը պարտավորվում է համաձայն վերջինիս կողմից ներկայացված դպրոցի շենքի նորովի օգտագործման ծրագրի՝ 3 տարվա ընթացքում իրականացնել 50000000 /հիսուն միլիոն/  ՀՀ դրամի ներդրում հետևյալ համամասնությամբ՝                                                           ա) 2018 թվականին՝ 25000000 /քսանհինգ միլիոն/ ՀՀ դրամ                                                                                                                          բ) 2019 թվականին՝ 15000000 /տասնհինգ միլիոն/ ՀՀ դրամ                                                                                                                        գ)  2020 թվականին՝  2020 թվականին՝ 10000000 /տաս միլիոն/ ՀՀ դրամ:                  :

3.          Համայնքի ղեկավարին (Ս.Վարդանյան)՝ կնքել  սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության  պայմանագիր՝ պայմանագրից  բխող նոտարական վավերացման և  գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել  Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի  Փարաքար համայնքի միջոցների հաշվին:      

     4.Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում  ընդունման պահից

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner