Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշմամբ, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, հիմք ընդունելով Փարաքար համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 114-Ա որոշումը, գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների վերաբերյալ թիվ ԱՏ-19092025-04-0246 տեղեկանքը և քաղաքացի Արմեն Էդիկի Սահակյանի 2025 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 4658 դիմումը, որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող` 04-094-0532-0015 կադաստրային ծածկագրով՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության 0.334 հեկտար մակերեսով հողամասին կից՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող՝ 04-094-0532-0001 կադաստրային ծածկագրով՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության 0.1157 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով` ընդալնման նպատակով օտարել Արմեն Էդիկի Սահակյանին:
2. Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը` 99.25 դրամ, որը 1157.0 քառակուսի մետրի համար կկազմի 114 832,25 (մեկ հարյուր տասնչորս հազար ութ հարյուր երեսուներկու Հայաստանի Հանրապետության դրամ քսանհինգ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից: