Այսօր: Ուրբաթ, 6 Հունիսի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 4
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱՔՍՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ <<ՄԵՐՁԱՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» և «է» ենթակետերով, 25-րդ հոդվածով, «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի <<Միասնություն>> կուսակցությունների դաշինք խմբակցության ավագանու անդամների՝ 2025 թվականի մայիսի 23-ի N 2368, ինչպես նաև «Մերձավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Այգեկ մասնաճյուղի անձնակազմի մայիսի 30-ի N 2495 դիմումները. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝

1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել՝

1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Մերձավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը /պետական գրանցման համար՝ 99.215.1340792, գրանցման ամսաթիվ՝ 11/09/2023 թ., ՀՎՀՀ՝ 04450411/,

2. Լուծարման ժամկետը սահմանել մինչև 2025 թվականի օգոստոսի 4-ը, իսկ այդ մասին անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:

3. Համայնքի ղեկավարին վերապահել լուծարման հանձնաժողով (լուծարող) նշանակելու լիազորությունը` կատարման համար սահմանելով 2-օրյա ժամկետ:

4. Լուծարվող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գույքը /ըստ գույքագրման արդյունքների/ հանձնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքին:

5.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթներ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՆՅՈՒՏԱ ՍԱՖԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՔՍՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner