Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 175-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2022 թվականի N 175-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 69-Ա ԵՎ 113-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-3-րդ ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ի մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ գյուղի Նաիրի փողոց 29 տան բնակիչ Վազգեն Հայրիկի Բաղդասարյանին պատկանող /հիմք՝ 1991 թվականի մարտի 22-ի Արևաշատի հողաբաժանման և սեփականաշնորհման հանձնաժողովի թիվ 11 որոշումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է գրանցամատյան թիվ՝ 409) և «ԿԱՐԵՆ ՄԱՉԱՆՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից 2022 թվականի մարտի 22-ին տրված հողամասի և շինության հատակագիծը/ հողամասի նկատմամբ գույքային իրավունքները վերականգնելու և սեփականաշնորհված հողամասից ավել օգտագործվող հողամասն իրեն հատկացնելու խնդրանքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցամատյան թիվ 409), ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրված գույքի նկատմաբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 2022 թվականի մայիսի 16-ի թիվ Կ-16052022-04-0102 որոշումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ գյուղում գտնվող կառույցներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կատուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում. որոշում եմ՝

1. ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ գյուղում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 04-026-0014-0032) Վազգեն Հայրիկի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող 1700.0 քառակուսի մետր մակերեսով տնամերձ հողամասին կից, ավել զբաղեցրած 340.0 քառակուսի մետր մակերեսով հողամասն անհատույց հատկացնել նրան՝ սեփականության իրավունքով, իսկ 0.0011 հա մակերեսով հողամասն օտարել նրան ուղղակի վաճառքի միջոցով՝ հողամասի կադաստրային արժեքի չափով, 1 քառակուսի մետրի համար 4441.8 ՀՀ դրամ, որը 11.0 քառակուսի մետրի համար կկազմի 48 859,8 (քառասունութ հազար ութ հարյուր հիսունինը ՀՀ դրամ ութսուն լումա) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325156132 հաշվեհամարին:

2. Վերականգնել Վազգեն Հայրիկի Բաղդասարյանի (ծնված 1954 թվականին) Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ գյուղում գտնվող գույքային միավորների՝ 1935 թվականին կառուցված բնակելի տան և 1935 թվականին կառուցված օժանդակ շինությունների՝ ավտոտնակի, պարսպի նկատմամբ, իսկ 1493.0 քմ ներքին մակերեսով ջերմոցը համարել ինքնակամ:

3. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ,Փարաքար համայնք գյուղ Արևաշատ, Նաիրի փողոց թիվ 29 բնակելի տուն:

4. ՈՒժը կորցրած ճանաչել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2022 թվականի ապրիլի 6-ի «Վազգեն Հայրիկի Բաղդասարյանի գույքային իրավունքը վերականգնելու և իր կողմից ավել օգտագործվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին» թիվ 69-Ա և 2022 թվականի մայիսի 11-ի «Փարաքար համայնքի ղեկավարի 2022 թվականի ապրիլի 6-ի N 69-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 113-Ա որոշումները:

5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner