Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասով.Փարաքար համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022թվականի հոկտեմբերի 18-ի «Մի շարք ոչ առևտրային կազմակերպություններ և միացյալ տնօրինություններ լուծարելու մասին» թիվ 64-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն. 1) Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ. «Հաշվառումից հանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի «Մշակույթ» միացյալ տնօրինությունը (այսուհետ՝ Կազմակերպություն), (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, 378350, Արմավիրի մարզ, գյուղ Բաղրամյան, գրանցման համարը՝ 99.180.01340)»:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 18-ի «Մի շարք համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ և միացյալ տնօրինություններ լուծարելու մասին» թիվ 64-Ա որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: