Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով, շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը՝ տրված 2024 թվականի սեպտեմբերի 16-ին «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 17-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024NERBBL), հողամասի սեփականատեր Սահակ Արշավիրի Արշակյանի 2024 թվականի հոկտեմբերի 11-ի N 5807 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Նարեկացի թաղամաս 1-ին փողոց թիվ 15 հասցեում գտնվող՝ Սահակ Արշավիրի Արշակյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0016-0006 կադաստրային ծածկագրով՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 174.32 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 7.35 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը և 3.83 քառակուսի մետր մակերեսով պարիսպը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Աիդա Բաղրամյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի, իսկ հողամասում առկա 81.6 քմ մակերեսով ծածկած մուտքը և 356.8 քմ մակերեսով ջերմոցը թողնել ինքնակամ:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան համար կազմում է 2316 դրամ, 1 քառակուսի մետր օժանդակ շինության և պարսպի համար կազմում է 1389,6 դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 419 261 (չորս հարյուր տասնինը հազար երկու հարյուր վաթսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: