Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 1762-Ն որոշումը. համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2019 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2019 թվականի ֆոնդային բյուջեի եկամուտներն ավելացնել 44 010.0 հազ.դրամով՝ 1261 տողի «0» թիվը փոխարինել «44 010.0» թվով այն ուղղելով ծախսերի Բաժին 05 Խումբ 1 Դաս 1 «Շրջակա միջավայրի պաշտպանություն» Աղբահանում և սանիտարական մաքրում ծախսերի նախահաշվի Շենքերի և շինությունների շինարարություն՝ 5112 հոդվածի «92060.0» թիվը փոխարինել «136070.0» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
|