Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Փարաքար համայնքի ղեկավարի կողմից տրված 18.03.2013թ-ի թիվ 9 ճարտարապետահատակագծային առաջադրանքը, 19.04.2013թ-ի թիվ 8 շինարարության թույլտվությունը և սեփականատեր Վրեժ Խաչիկի Խուդավերդյանի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի դիմումը. համայնքի ավագանին որոշում է 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում Վրեժ Խաչիկի Խուդավերդյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0513-0010 կադաստրային ծածկագրով 0.1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ 3-րդ կարգի խաղողի այգու, նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հող, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ անասնապահական տնտեսության համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |