Այսօր: Ուրբաթ, 6 Հունիսի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 432-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 հունիսի 2025 թվականի N 432-Ա

ՍԵԴԱ ԳԵՐԱՍԻՄԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետություն Արմավիրի մարզ համայնք Փարաքար գյուղ Մուսալեռ, Տիգրան Անդրեասյան փողոց տուն 24 հասցեի բնակչուհի Սիրվարդ Իշխանի Սահակյանի /ծնված` 1956 թվականի ապրիլի 14-ին, Ն/Ք՝ 011086675, տրված 2019 թվականի ապրիլի 08-ին 057-ի կողմից/ 2025 թվականի հունիսի 02-ի թիվ 2512 դիմումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի» 2025 թվականի հունիսի 4-ի թիվ 01 նիստի թիվ 01 արձանագրությունը. Որոշում եմ`

1. Սիրվարդ Իշխանի Սահակյանին /ծնված` 1956 թվականի ապրիլի 14-ին, Ն/Ք՝ 011086675, տրված 2019 թվականի ապրիլի 08-ին 057-ի կողմից, հաշվառման հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Արմավիրի մարզ համայնք Փարաքար գյուղ Մուսալեռ, Տիգրան Անդրեասյան փողոց տուն 24/ նշանակել խնամակալ՝ ԱՐԴ/11341/02/23 քաղաքացիական գործով 2024 թվականի օգոստոսի 01-ի վճռով անգործունակ ճանաչված իր ամունու քրոջ՝ Սեդա Գերասիմի Սահակյանի /ծնված 1964 թվականի ապրիլի 30-ին, Ն/Ք՝ 011086659, տրված 2019 թվականի ապրիլի 08-ին 057-ի կողմից/ նկատմամբ:

2. Սիրվարդ Իշխանի Սահակյանին վերապահել իրավունք ի շահ խնամարկյալի, առանց հատուկ լիազորության հանդես գալ իր խնամարկյալի իրավունքների ու շահերի պաշտպանությամբ` ցանկացած անձանց հետ հարաբերություններում` ներառյալ դատարանում:

3. Հսկողություն սահմանել Սեդա Գերասիմի Սահակյանի եղբոր կնոջ՝ Սիրվարդ Իշխանի Սահակյանի գործողությունների նկատմամբ:

4. Որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ համայնքի ղեկավարին կամ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ ՀՀ Վարչական դատարան:

5. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.74 Մբ)
(744.38 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner