Ղեկավարվելով ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 29-րդ ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 24-ի N 06/11.2/8477-21 գրությունը, կից՝ Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 24-ի N 2-3 դրական եզրակացությունը, Փարաքար համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հաստատել գոտեվորման մասով Միջռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր -8 նախագիծը՝ Փարաքար, Թաիրով, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Պտղունք, Մուսալեռ և Արևաշատ գյուղերի համար:
2․ Առաջարկել համայնքի ղեկավարին` Փարաքար խոշորացված համայնքում քաղաքաշինական գործունեությունն իրականացնելիս առաջնորդվել սույն որոշումով հաստատված նախագծային փաստաթղթերով: |