Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ օտարվող հողամասը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի սեփականության իրավունքի N 1981345 վկայականը տրված 2005 թվականի օգոստոսի 24-ին, քաղաքացի Արսեն Բագրատի Ծատուրյանի 2025 թվականի հունվարի 24-ի N 284 դիմումը. որոշում եմ`
1. Արսեն Բագրատի Ծատուրյանին վարձակալության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող 28.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, գնման նախապատվության իրավունքով օտարել Արսեն Բագրատի Ծատուրյանին:
2. Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Վ. Մամիկոնյան փողոց, 3-րդ նրբանցք 18 ավտոտնակ (04022RAHVZJ6):
3. Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը կազմում է 10513.8 Հայաստանի Հանրապետության դրամ, որը 28.0 քառակուսի մետրի համար կկազմի 294 387 (երկու հարյուր իննսունչորս հազար երեք հարյուր ութսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: