Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2020 թվականի սեպտեմբերի 15-ի N ԱՏ-15092020-04-0691 տեղեկանքը և Փարաքար համայնքի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և ընդհանուր բաժնի պետի զեկուցագիրը. համայնքի ավագանին որոշում է` 1. Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող 04-094-0105-0041 կադաստրային համարով 0.0012 հա հողամասը ճանաչել համայնքային սեփականություն, քանի որ հողամասը փոխանցվել էր որպես անհայտ քաղաքացիների սեփականություն և հողամասի նկատմամբ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |