Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով 2024 թվականի փետրվարի 8-ին տրված N 26 ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացի Նունե Բախշիկի Սարգսյանի և մյուսների 2024 թվականի փետրվարի 5-ի N 692 դիմումը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք գյուղում գտնվող` Գեղամ Ռաֆիկի Սողոմոնյանին, Նունե Բախշիկի Սարգսյանին, Անի Գեղամի Սողոմոնյանին և Նաիրա Գեղամի Սողոմոնյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, 04-082-0302-0007 կադաստրային ծածկագրով 0,57 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ խաղողի այգի/ հողամասից 0.2768 հա մակերեսով հողամասի նշանակությունը փոփոխել որպես` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում ջերմոցային տնտեսություն կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: