Այսօր: Չորեքշաբթի, 18 Հունիսի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 151
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 507-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2025 թվականի N 507-Ա

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՐՈՒՇԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) ենթակետով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի նոյեմբերի 22-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի նոյեմբերի 29-ին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր` 2024BPZSR7) և հողամասի սեփականատեր Հովհաննես Գարուշի Պետրոսյանի 2025 թվականի ապրիլի 30-ի N 1932 դիմումը. որոշում եմ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղի Բաղրամյան փողոց թիվ 6 հասցեում գտնվող՝ Հովհաննես Գարուշի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-030-0031-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 121.2 քառակուսի մետր արտաքին մակերեսով կիսակառույցը /կիսանկուղ/՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինության հատակագծի:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր կիսակառույցի համար կազմում է 1422 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 172 346,40 (մեկ հարյուր յոթանասուն երկու հազար երեք հարյուր քառասունվեց Հայաստանի Հանրապետության դրամ քառասուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:

3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղի 900325003524 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner