Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 20-ի N 01/11.2/11780-2021 գրությունը, Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 367 դրական եզրակացությունը, աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և ընդհանուր բաժնի տեղեկանքը. Փարաքար համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Տալ համաձայնություն Փարաքար համայնքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող Մերձավան գյուղի 04-065-0064-0056 կադաստրային ծածկագրով, 0.002 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասին նպատակային նշանակությունը փոխել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, գործառական նշանակությունը՝էներգետիկայի:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները