Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 1-ի թիվ 186-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2020 թվականի սեպտեմբերի 15-ի N ԱՏ -15092020-04-0691 տեղեկանքը և աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և ընդհանուր բաժնի պետի զեկուցագիրը. համայնքի ավագանին որոշում է` 1. Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող 04-094-0105-0041 կադաստրային համարով 0.0012 հա հողամասը համարել համայնքային սեփականություն, քանի որ քարտեզագրման ժամանակ գրանցվել է որպես քաղաքացու սեփականություն:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |