Արմավիրի մարզի Փարաքար գյուղից 200 մետր հեռավորության վրա են գտնվում ընկերություններից մեկին պատկանող քարի և գիպսի հանքերը: Բնակիչները ստիպված են լինում ամռան տապին փակել իրենց տների դռներն ու պատուհանները, որպեսզի հսկայական քանակությամբ փոշին ներս չթափանցի: Փարաքարցիները գանգատվում են հանքում իրականացվող պայթյուններից: Տների պատերին ճաքեր են հայտնվել: Համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը նշում է, որ բազմիցս դիմել են ընկերության սեփականատեր Սամվել Բեգլարյանին, այնուհետև շուրջ 400 բնակչի ստորագրությամբ նամակներ են ուղարկել քաղաքաշինության նախարարություն, վարչապետ Տիգրան Սարգսյանին, սակայն որևէ արձագանք չեն ստացել: Փարաքարցիները նամակ են հղել նաեւ հանրապետության նախագահին: |