Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով քաղաքացի Մովսես Ռաֆիկի Շահինյանի կողմից տրված լիազորագիրը և լիազորված անձ Արայիկ Ռաֆաելի Մկրտչյանի 2025 թվականի մայիսի 20-ի թիվ 2292 դիմումը․ որոշում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 21-ի «Ինքնակամ կառուցված շինությունը համայնքային սեփականություն համարելու, օրինականացնելու, օտարելու և հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին» թիվ 290-Ա որոշումը։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: