Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ԽԱՉՎԱՀԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի նոյեմբերի 26-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի նոյեմբերի 22-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 20246RHDPU), հողամասի սեփականատեր Մարիամ Վարազդատի Ավետիսյանի 2025 թվականի մարտի 7-ի N 1126 դիմումը. որոշում եմ՝
1.Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք գյուղի Սոսեի փողոց թիվ 7 հասցեում գտնվող՝ Մարիամ Վարազդատի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող 04-082-0004-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 92.9 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը համաձայն՝ համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ռաֆայել Մարգարյան Նորայրի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի, իսկ հողամասում առկա 10.2 քմ մակերեսով ծածկը թողնել ինքնակամ:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան համար կազմում է 1969 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ընդհանուր գումարը կազմում է 182 920,10 (մեկ հարյուր ուսուներկու հազար ինը հարյուր քսան Հայաստանի Հանրապետության դրամ տաս լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Պտղունք գյուղի 900325185156 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: