Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Փարաքար համայնքի ավագանու անդամ Ռուբիկ Աղեկյանի առաջարկությունը. համայնքի ավագանին որոշում է` Կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության մարտական գործողություններին մասնակցած անձանց` Փարաքար համայնքի բնակիչներից յուրաքանչյուրին տրամադրել դրամական աջակցություն 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով` կամավորական հիմքունքներով պաշտպանությանը ներգրավելու տեղեկանքի հիման վրա: |