Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2021 թվականի հուլիսի 7-ի N ԱՏ-07072021-04-0416 տեղեկանքը, 2021 թվականի հուլիսի 7-ին տրված N 55 ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և սեփականատեր Գարիկ Գալուստի Աբաջյանի 2021 թվականի հունիսի 26-ի դիմումը. համայնքի ավագանին որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում Գարիկ Գալուստի Աբաջյանի սեփականության իրավունքով պատկանող 04-094-0530-0029 կադաստրային ծածկագրով 0.2667 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի՝ 1-ին կարգի ջրովի վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հող, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: