Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 42-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2020 թվականի N 42-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով< Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի թիվ 15-Ն որոշումը, քաղաքաշինության,հողօգտագործման և ընդհանուր բաժնի եզրակացությունը. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 2020 թվականի հոկտեմբերի 26-ի N Կ-04112020-04-0025 որոշումը և հողամասի հատակագիծը, տրված «Արմեն Դավթյան» ԱՁ-ի կողմից. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականությունը հանդիսացող Թաիրով գյուղում գտնվող 0.03066 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը փոխել որպես բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն, սույն՝ 0.03066 հա մակերեսով հողամասը հանել գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքերի կազմից, ներառելով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կազմում:

3. Հողամասի հասցեն թողնել անփոփոխ. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի Փարաքար համայնք, գյուղ Թաիրով Ֆ. Վերֆելի փողոց N 7/1:

4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Թաիրով գյուղի 04-094-0181-046 կադաստրային ծածկագրով՝ Ֆ.Վերֆելի փողոց թիվ 7-9 հասցեում գտնվող բնակավայրի, բնակելի կառուցապատման 0.14 հա հողամասին կից 0.03066 հա հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արա Հագոպի Զոհրյանին և Տաթևիկ Յուրիի Կիրակոսյանին: Վաճառքի գինը սահմանել մեկ քառակուսի մետրի համար 4524 ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքին համապատասխան:

5.Սույն որոշումը կարող է ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում բողոքարկվել` վարչական կարգով Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։

6. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -6

ԱՂԵԿՅԱՆ ՌՈՒԲԻԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԵՐԵՄՅԱՆ ԱՇՈՏ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

Դեմ -1

ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner