Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7 -րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի մարզպետարանի 2020 թվականի հունիսի 12-ի N 01/6.1/03462-2020 գրությունը, Փարաքարի <<Մշակույթ և սպորտ>> ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը` անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա վերաբերյալ և համայնքապետարանի սոցիալական հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 28 -ի եզրակացությունը՝ սեփական լիազարությունների շրջանակներում. համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի անպահով բնակիչների և անհայտ կորած ազատամարտիկի մայր` Սուսաննա Սարգսյանի նկատմամաբ ցուցաբերել 130 000 (հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ օգնություն՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |