Բովանդակություն * | Տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Արմավիրի մարզպետարանի առաջարկությամբ համայնքապետարանները պետք է ունենան սոցիալական ծառայողի հաստիք: Համայնքապետարանը ունի ընդհամենը մեկ թափուր հաստիք՝ ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետի, սակայն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարաի 30.03.2018 թ. N01/17.2/1964-18 հանձնարարականի սոց. ծառայողը պետք է ունենա առաջատարի կամ գլխավոր պաշտոն ունեցողի դասային աստիճան , ուստի առաջարկվեց կրճատել ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետի հաստիքը. որը թափուր է և փոխարենը ստեղծել աշխատակազմի առաջատար մասնագետի հաստիք: Առաջարկվեց հրավիրել ավագանու արտահերթ նիստ՝ հարցը քննարկելու նպատակով: |