Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2021 թվականի հունիսի 29-ի N06/27.4/18764-2021 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը. համայնքի ավագանին որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 2-Ն որոշմամբ հաստատված NN 1, 3 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն N N 1 , 2 և 3 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: