Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերիի 15-ի «Համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անհատույց սեփականության իրավունքով օտարելու մասին» թիվ 76-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԹԻՎ 1658 ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Շանթ Նշան Խնկիկյանի 2023 թվականի օգոստոսի 28-ի թիվ 3621 դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շանթ Նշան Խնկիկյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, գյուղ Թաիրով, Կ․Դեմիրճյան թաղամաս 9-րդ փողոց 3/1 հասցեում գտնվող 04-094-0529-0039 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,0175 հա մակերեսով հողամասը նվիրաբերությամբ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքին հանձնելուց հետո՝ որոշակի հանգամանքներով պայամանավորված, հնարավոր չէ օգտագործել համայնքի և Շանթ Նշան Խնկիկյանի միջև 2023 թվականի մարտի 2-ին կնքված /սեղանամատյանում գրանցված 1658/ անշարժ գույքի նվիրաբերության պայամանագրով սահմանված պայմաններին համապասխան․ Փարաքար համայնքի ավագանին որոշում է`
1․ Տալ համաձայնություն լուծելու Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի և քաղաքացի Շանթ Նշան Խնկիկյանի (ծնված 13.03.1979թ., անձնագիր՝ AU 0674433, տրված 2022 թվականի ապրիլի 7-ին, 011-ի կողմից) միջև 2023 թվականի մարտի 2-ին կնքված անշարժ գույքի նվիրաբերության /սեղանամատյանում գրանցված 1658/ պայմանագիրը։
2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:»։
|