Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄԱԷՔՍՊԵՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի հոկտեմբերի 23-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 19-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023FDJZV3), Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-23112023-04-0107 որոշումը, սեփականատեր Մարինա Ռոբերտի Աթանեսյանի 2023 թվականի նոյեմբերի 27-ի N 5610 դիմումը. որոշում եմ՝
1. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2023 թվականի նոյեմբերի 16-ի «Մարինա Ռոբերտի Աթանեսյանի կողմից կատարած ինքնակամ շինությունների օրինականացման և հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին» N 672-Ա որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի 2-րդ փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող Մարինա Ռոբերտի Աթանեսյանին սեփականության իրավունքով պատկանող 04-065-0060-0006 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման 1330 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման հող, նույն հողամասում առկա 280,9 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան գործառնական նշանակությունը փոխել, որպես հասարակական առևտրի սրահ:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն, սույն՝ 1330 քառակուսի մետր մակերեսով հողամասը, հանել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի հաշվեկշռում:
4. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի 2-րդ փողոց 1/1 հասցեում գտնվող 04-065-0060-0006 կադաստրային ծածկագրով Մարինա Ռոբերտի Աթանեսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 96 քառակուսի մետր արտաքին մակերեսով առևտրի սրահը, 98,7 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 102,7 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 29,2 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 22,7 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 38,6 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 5,8 քառակուսի մետր մակերեսով ծածկը և 10,8 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, իսկ 153,8 քռակուսի մետր մակերեսով ծածկը թողնել ինքնակամ, համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ՎԱՀԱԳՆ ՍԱՐԳՍՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:
5. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր առևտրի սրահի, ծածկերի օժանդակ շինությունների և պարսպի համար կազմում է 3938 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 1 592 921 (մեկ միլիոն հինգ հարյուր իննսուներկու հազար ինը հարյուր քսանմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ:
6. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Մերձավան գյուղի 900325175157 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: