Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշումներով, հիմք ընդունելով Արմեն Սամսոնի Զաքևոսյանի 2025 թվականի հունիսի 4-ի N 2595 դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն Արմեն Սամսոնի Զաքևոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոց թիվ 182/1 հասցեում գտնվող, 04-094-0181-0042 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0595 հա մակերեսով հողամասին կից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոց թիվ 182/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 04-094-0151-0044 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.004317 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով` ընդլայնման նպատակով օտարելու Արմեն Սամսոնի Զաքևոսյանին:
2. Վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 10513.8 ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |